Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրադարանի գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր Աժ արտահերթ նիստում հայտարարեց Արա Բաբլոյանը։
Նա նշեց, որ այդ կապակցությամբ Հրայր Թովմասյանը ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ա.Բաբլոյանի հայտարարությունը ընդունվեց ոգևորված ծափողջյուններով։
«Կարծում եմ՝ բոլորը հասկացան, որ ծափը վերաբերում էր հայտարարությանս առաջին կեսին, որ` ներկայացրել եմ իրեն թեկնածությունը որպես ՍԴ-ում թափուր պաշտոնին ընտրվելու համար»,- նկատեց Ա.Բաբլոյանը։