Ինչպես են պաշտպանված մասնակիցների կուտակային կենսաթոշակային միջոցները
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները կուտակային միջոցներով ներդրումներ կատարելիս առաջնորդվում են դիվերսիֆիկացիայի սկզբունքով, ինչը նշանակում է, որ գումարները ներդրվում են միժամանակ տարբեր ֆինանսական գործիքներում, տարբեր երկրներում, տարբեր ոլորտներում, տարբեր արժույթներով:
Ներդրման այսպիսի եղանակը կուտակային կենսաթոշակային համակարգի ապահովության կարևոր նախապայման է, քանի որ դրա շնորհիվ ռիսկերը բաշխվում են, և մի ակտիվի գծով կորւոստը փոխհատուցվում է մյուս ակտիվից ստացված եկամտով:
Դիվերսիֆիկացիայի շնորհիվ կուտակային համակարգի մասնակիցների միջոցների կորստի ռիսկը հասցված է նվազագույնի:
Առավել մանրամասն` հոլովակում.
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն- ԿՀԻԿ