Բաժիններ՝

Ֆլորիդայի դպրոցի հրաձիգը խոստովանել է կատարածը

Ֆլորիդայի դպրոցի աշակերտների վրա հրազենով հարձակման մեջ կասկածվող 19-ամյա Նիկոլաս Քրուզը խոստովանել է կատարածը: Այդ մասին, ինչպես փետրվարի 15-ին հայտնել է Associated Press գործակալությունը, ասված է Բրոուարդի օկրուգի շերիֆի գրասենյակի հաշվետվության մեջ։

Հարցաքննության ընթացքում Քրուզը ոստիկանությանն ասել է, որ «սկսել է գնդակահարել դպրոցկաններին, որոնց տեսել է միջանցքներում եւ դպրոցի տարածքում»: Նա պատմել է, որ, երբ նրանք սկսել են փախչել, որոշել է «նետել իր AR-15 հրացանը եւ բաճկոնակը», որ խառնվի ամբոխի հետ:

Դատարանը Քրուզին թողել է կալանքի տակ՝ առանց գրավով ազատվելու հնարավորության: Նրան կանխամտածված սպանության մեղադրանքներ են առաջադրվել 17 կետով:

Փետրվարի 14-ին դպրոցում տեղի ունեցած հրաձգութան զոհ է դարձել 17 մարդ: Հինգ վիրավորներ, որոնց ընդունել են տեղի հիվանդանոց, գտնվում են կյանքին սպառնացող ծանր վիճակում: Ընդամենը վիրավորվել է 14 մարդ:

19-ամյա Քրուզն ավելի վաղ եղել է այդ դպրոցի աշակերտ, սակայն հեռացվել է կարգապահության խախտման պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս