Շոկոլադով ռուլետ
Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ – 60 գ
3. Ալյուր – 50 գ
4. Կոկոսի քերուկ – 40 գ
5. Սև շոկոլադ – 150 գ
6. Կաթ – 50-70 գ
7. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Սպիտակուցները լավ հարել 1 ճ/գ շաքարավազի հետ:
2. Մնացած շաքարավազի հետ առանձին հարել դեղնուցները և ավելացնել սպիտակուցներին: Զգուշությամբ խառնել:
3. Մի փոքր ալյուր ավելացնել, խառնել:
4. Հետո ավելացնել մնացած ալյուրը և կոկոսի քերուկը: Զգուշությամբ խառնել ներքևից վերև:
5. Տեղաբաշխել խմորն ուղղանկյունաձև պերգամենտի վրա՝ 1 սմ հաստությամբ: Թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
6. Հենց բիսկվիթը պատրաստ լինի, հանել ջեռոցից: Սեղանին փռել թաց սրբիչ, իսկ վրան դնել բիսկվիթը: Բիսկվիթի վրա նորից պերգամենտ փռել, դրա վրայից էլ՝ ևս մեկ թաց սրբիչ: Այսինքն, բիսկվիթը պետք է գտնվի 2 թերթ պերգամենտների արանքում:
7. Փաթաթել ռուլետի ձևով: Այդ տեսքով թողնել, որպեսզի բիսկվիթը լրիվ սառչի:
8. Սառած բիսկվիթից առանձնացնել պերգամենտները:
9. Վրան լցնել շոկոլադե կրեմը: Կրեմը պատրաստելու համար պետք է ուղղակի շոկոլադե մածուկը խառնել տաք կաթի հետ:
10. Կրեմն ամբողջությամբ տարածել բիսկվիթի վրա:
11. Փաթաթել ռուլետի ձևով և դնել սառնարան նվազագույնը 3 ժամ:
12. Պատրաստի ռուլետը կտրատել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը