Բաժիններ՝

ԵՀ-ն Facebook-ին և Twitter-ին մեղադրել է օգտատերերի իրավունքների անբավարար պաշտպանության մեջ

Facebook եւ Twitter պլատֆորմներն անբավարար են կիրառում օգտատերերի իրավունքների պաշտպանության՝ Եվրամիության (ԵՄ) կանոնները: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) փաստաթուղթը:

ԵՀ-ն Twitter-ին մեղադրում է այն բանում, որ ընկերությունը փոխում է պլատֆորմի օգտագործման ընդհանուր պայմաններն առանց այդ մասին ծանուցելու: Բացի դրանից, Facebook-ը եւ Twitter-ն առանց օգտատերերի գիտության հեռացնում են ծանրաբեռնված կոնտենտը, գրում է Zeit թերթը: Հրատարակությունը նշում է, որ օգտատերերի շահերի պաշտպանության պատասխանատվությունն ընկած է Եվրամիության անդամ երկրների վրա, եւ միայն նրանք կարող են համապատասխան տուգանքներ դնել:

Մայիսի վերջին ԵՄ-ում ուժի մեջ կմտնի անձնական տվյալների պաշտպանության նոր կանոնակարգը GDPR-ը (General Data Privacy Regulations): Այլ բաների թվում նոր կանոնակարգն ընկերություններին պարտավորեցնում է սահմանել անձնական տվյալների պաշտպանության՝ դեպի սպառողը կողմնորոշված սարքաբերումներ: Facebook-ն արդեն հայտարարել է, որ Եվրոպայի համար իր առաջարկությունը կվերամշակի նոր պահանջներին համապատասխան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս