Սպանդանոցային մորթի պահանջը հուլիսի 1-ից պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում
                                    ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի, նիստում ընդունել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
| N | Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները | Կատարման ժամկետը | 
| 1 | Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում | 2018 թվականի մարտի 1-ից | 
| 2 | Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի օգտագործելու դեպքում) | 2018 թվականի մարտի 1-ից | 
| 3 | Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի արտահանում | 2018 թվականի մարտի 1-ից | 
| 4 | Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) | 2018 թվականի հուլիսի 1-ից | 
| 5 | Երևան քաղաքում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում | 2018 թվականի հուլիսի 1-ից | 
| 6 | ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում | 2018 թվականի հուլիսի 1-ից | 
| 7 | ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) | 2018 թվականի հուլիսի 1-ից | 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2017թ. ընթացքում ինտենսիվ աշխատել է տնտեսվարողների հետ՝ հանդիպումների, պարզաբանումների, ծանուցումների միջոցով տեղեկացնելով սպասվող փոփոխության մասին:
Արդյունքում նախատեսվում է `
- բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերքի շրջանառություն,
 - կենդանական ծագման մթերքի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
 - վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    