Բաժիններ՝

Apple-ը կնվազեցնի iPhone X-ի էկրանի կտրվածքը

Apple կորպորացիան սմարթֆոնների՝ 2018 թվականին արտադրվող նոր սերնդի էկրանին կնվազեցնի կտրվածքը: Այս մասին հաղորդել է MacRumors-ը՝ վկայակոչելով Barclays-ի վերլուծաբանների հայտարարությունը: Մասնագետների խոսքով՝ 2018 թականին հարկ չկա զգալի փոփոխություններ սպասել TrueDepth սենսորի աշխատանքում:

Այս կերպ ընկերությունը պլանավորում է նվազագույնի հասցնել մատակարարման ժամկետների ձախողման ռիսկերը, ինչպես դա եղավ iPhone X-ի դեպքում: Սակայն Apple-ի մատակարարները մտադիր են նվազեցնել դրա չափերն, ինչն էլ թույլ կտա սմարթֆոնի առջեւի պանելի վրա կտրվածքն ավելի փոքր դարձնել:

Վերլուծաբանները նաեւ հավաստել են այն տեղեկատվությունը, որ Apple-ը կթողարկի iPhone X-ի երեք «ժառանգներ»՝ անշրջանակ էկրանով: Դրանցից երկուսը կստանան OLED-դիսփլեյներ՝ 5,8 եւ 6,5 դյույմ անկյունագծով, իսկ երրորդը՝ 6,1-դյույմանոց IPS-մատրից, բայց նույնպես TrueDepth-խցիկի օժանդակությամբ: Նաեւ ընկերությունը կներկայացնի iPad՝ Face ID-ով, նշում են մասնագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս