Բաժիններ՝

«Տոտենհեմը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Պոչետինոյի հետ և ավելացնել նրա աշխատավարձը

«Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստ է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետնինոյին նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով:

Ըստ The Telegraph-ի տեղեկության՝ այդպես լոնդոնցիներն ուզում են արտահայտել իրենց երախտագիտությունը 45-ամյա արգենտինացուն այն առաջընթացի համար, ինչին հասել է «Տոտենհեմը»: Ակումբում ուզում են, որպեսզի հենց այս մասնագետը ղեկավարի թիմը նոր մարզադաշտում:

Մարզիչը գլխավորեց ակումբը 2014 թվականին, իսկ 2016-ին ստորագրեց հնգամյա նոր պայմանագիր՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով: Հիշեցնենք, որ Պոչետինոյի թեկնածությամբ հետաքրքրված են ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս