Բաթումիում միաժամանակ երեք բնակարան են կողոպտել
Բաթումիում, «Մագնոլիայի» շենքում միաժամանակ երեք բնակարան են կողոպտել: Շենքի բնակիչներն ասում են, որ բնակարանների տերերը քաղաքում չեն եղել։
Բնակարանից, հավանաբար, կենցաղային իրեր են գողացել, այդ թվում նաև հեռուստացույց:
Իրավապահները հետաքննություն են սկսել:
Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է կողոպուտ: Այս պահին ձերբակալվածներ չկան: