Android-ով գործող միլիոնավոր սարքեր են վարակվել
Մասնագետներն Android գործառական համակարգի բազայով գործող մի քանի միլիոն սարքեր են հայտնաբերել, որոնք վարակված են գաղտնարժույթների մայնինգի գաղտնի գործառույթով վնասաբեր ծրագրային ապահովմամբ: Այս մասին հաղորդում է Malwarebytes Labs ընկերության բլոգը:
Հետազոտության տվյալներով՝ նոր վիրուսը կարող է գաջեթը ժամանակավորապես վերածել Monero գաղտնարժույթի ձեռքբերման մեխանիզմի: Ստացված բոլոր միջոցներն ինքնաբերաբար փոխանցվում են խարդախների դրամապանակին:
Զավթման համակարգը, հետաքննության համաձայն՝ բազավորվում է դեպի այն կայքը հարցման դիտավորյալ վերաուղղորդման վրա, որը գաջեթն արգելափակում է ցանցում «կասկածելի ակտիվության» վերաբերյալ հայտարարությամբ:
Կիբեռանվտանգության մասնագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս իրենց շարժական սարքերը պաշտպանել անձնական համակարգիչների հետ համահավասար: