«ԱՄՆ-ն սատարում է արցախցիների ինքնորոշման իրավունքը». ամերիկացի կոնգրեսական

Երեսուն տարի առաջ Լեռնայանի Ղարաբաղի հայերը քվեարկեցին Ադրբեջանի գերիշխանությունից անկախանալու օգտին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Սփիըրը՝ նշելով, որ հայերի միակ պահանջը հայրենիքի ապագան որոշելու իրավունքն էր:

«Այսօր անկախությունը պահպանվում է ԼՂ-ի ժողովրդի նվիրվածության, հայերի աջակցության, ներկայացուցիչների պալատում հայկական հարցերով կոնգրեսի հանձնախմբի շնորհիվ, որը հավատարիմ է այդ հպարտ տարածաշրջանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու գաղափարին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երազում է ամենադրական իրավունքի մասին, որ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ ինքնակառավարվելու և ինքնորոշվելու իրավունքը: Միացյալ Նահանգները սատարում է այդ նույն սկզբունքներին, սկզբունքներ, որոնք մեր սեփական ժողովրդավարության հիմքն են: Շնորհավորում եմ ԼՂ-ի ժողովրդին՝ 30 տարվա հպարտ անկախության առիթով և ցանկանում նորանոր հաջողություններ»,- ավելացրել է կոնգրեսականը:

Տեսանյութեր

Լրահոս