Բաժիններ՝

Թուրքիայում պատրաստվում են Վանա լճի հատակով խմելու ջուր հասցնել Աղթամար կղզի

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավանության է արժանացրել դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու Վանի քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը:

«CNN Turk»-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է Վանա լճի հատակով 3.8 կմ երկարությամբ խողովակաշար անցկացնել մինչև կղզի: Վանի Գևաշ (պատմական Ոստան) համայնքի ղեկավար Սինան Հաքանը տեղեկացրել է, որ խողովակաշարով դեպի կղզի կհասցվի Վանա լճի ափից ոչ հեռու գտնվող Արտոս լեռան փեշերին հոսող աղբյուրների ջուրը:

«Կղզու կանաչ զանգվածի մեծ մասը կազմում են նշենիները: Այստեղ 100 տարեկան էնդեմիկ ծառեր կան: Վերջին տարիների կլիմայի գլոբալ փոխոփություններն այստեղ նույնպես զգալի են: Վերջին 10 տարում կղզու բնությունը չորանում է: Եթե միջոցներ չձեռնարկեինք, Աղթամար կղզին կարող էր անապատանալ:Այս նախագիծը կարևոր է հատկապես նշենիները փրկելու, տարածքը 12 ամիս կանաչ պահելու և զբոսաշրջիկների համար ավելի գեղեցիկ միջավայր ապահովելու տեսանկյունից»,- ասել է Հաքանը: Թուրք պաշտոնյան ավելացրել է նաև, որ այս ծրագիրը լուրջ ներդրում կլինի ոչ միայն Վանի, այլ ողջ Թուրքիայի զբոսաշրջության մեջ:

Նշվում է, որ լճի հատակով անցնող 3.8 կմ խողովակաշարի հետ միասին կկառուցվի ընդհանուր առմամբ 10 կմ երկարությամբ խողովակաշար, որի մի մասն էլ կապահովի ափամերձ մի քանի թաղամասի ջրամատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս