Բաժիններ՝

Թրամփ Կրտսերը մեկնաբանել է ծրարով ուղարկված կասկածելի փոշու հետ կապված միջադեպը

ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը կարծում է, որ կասկածելի փոշին իրեն փոստով ուղարկել են ընդդիմախոսները։ Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ նախագահի որդու կինը՝ Վանեսա Թրամփը, հոսպիտալացվել է «սպիտակ փոշիով ծրարը» բացելուց հետո:

Որպես զգուշության միջոց նրան հոսպիտալացրել են: Նշվել է, որ ծրարը հասցեագրված է եղել Դոնալդ Թրամփ Կրտսերին: Ծրարի պարունակությունը վտանգ չի ներկայացրել, ավելի ուշ ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչը:

«Ուրախ եմ, որ Վանեսան եւ իմ երեխաներն անվտանգության մեջ եւ անվնաս են անհավատալիորեն սոսկալի իրավիճակից հետո, որն ստեղծվել էր այսօր առավոտյան: Իրոք նողկալի է, որ որոշ մարդիկ գերադասում են իրենց հակադիր հայացքներն արտահայտել նման վրդովեցուցիչ կերպով»,- գրել է Միացյալ Նահանգների նախագահի որդին Twitter-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս