Ահազանգ. քաղաքացին չի կարողանում իջնել սարի լանջից
Փետրվարի 12-ին՝ ժամը 14:29-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում՝ սարի լանջից քաղաքացին (ունի ոտքի վնասվածք) չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1977 թ. ծնված Ա. Ս.-ին մոտ 1500 մ իջեցրել են սարի լանջից և տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ: