Արարատի մարզում «լուսաբացները խաղաղ չեն». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատի մարզում «լուսաբացները խաղաղ չեն», որովհետեւ «տանը մնացած» Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ «տարված» Ալիկ Սարգսյանի ամբիցիաները «կրակում» են բոլոր ուղղություններով. Հովիկ Արգամիչը «ցույցերի» է գնում Գրիշա Վիրաբյանի «պատկերով», որպեսզի վերջապես «իշխանափոխություն» անի, իսկ Ալիկ Սերգեյիչը պատրաստվում է մարզպետ «դառնալ»:
Նրանց երկուսին էլ անողոքաբար խանգարում են Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները, որոնք ամենաշատ ձայներն են ապահովել ՀՀԿ-ի համար, այդ թվում` Ալիկ Սերգեյիչի, մարզում ունեն հարգանք, հեռու են քաղաքական ինտրիգներից:
Ի դեպ. պայքարն առավել անողոք է դարձել վերջին շրջանում, որովհետեւ Արտաշատը կորցնելուց հետո Աբրահամյանները կորցնում են նաեւ Արարատը, որտեղ հայտնի ցեմենտի գործարանն է, ու «նայողն» էլ Արտաշատի երբեմնի քաղաքապետ Արգամ Հովիկիչն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: