Ֆուրկադն Օլիմպիական խաղերի բիաթլոնի հետապնդում ձևում դարձավ ոսկե մեդալակիր
Ֆրանսիայի ներկայացուցիչ բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը ոսկե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցաշարում:
Հարավկորեական Փհենչհան քաղաքում շարունակվում է ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը: Բիաթլոնի տղամարդկանց 15 կմ հետապնդում ձևում տարածությունն առաջինը հաղթահարեց (32:51.7 արդյունք) Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարտեն Ֆուրկադը: Արծաթե մեդալակիր դարձավ Շվեդիայի ներկայացուցիչ Սեբաստիան Սամուելսոնը (33:03.7 արդյունք) և բրոնզե մեդալ նվաճեց գերմանացի մասնակից Բենեդիկտ Դոլը:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածու 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացվում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: