Մարմինների 200-ից ավելի ֆրագմենտներ են հայտնաբերվել ԱՆ-148-ի կործանման վայրում
Մոսկվայի մարզի Ռամենսկոյեի շրջանում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածների մարմինների ավելի քան 200 ֆրագմենտներ: Այդ մասբին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Պոլետիկինը:
«Այժմ գտնվել են մարմինների ավելի քան 200 ֆրագմենտներ: Աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ նաեւ օդից: Քննչական կոմիտեն շրջաթիռ է կատարում, որպեսզի ընդլայնի որոնման գոտին»,- փետրվարի 12-ին աղետի վայրում ասել է Պոլետիկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ որոնման շրջանը բաժանված է 29 հատվածների: