Երևանում քաղաքացիներն արգելափակվել են վերելակի ներսում
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/verelak.jpg)
Փետրվարի 12-ին, ժամը 11:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի նրբանցքի թիվ 4 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիներն արգելափակվել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակային ծառայության մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: