Բաժիններ՝

«Ա՜յ քեզ բան». տարեց տղամարդը չի հավատացել, որ ինքը 98 տարեկան է

Սոցցանցերի օգտատերերը հիացմունքով են լցվել 98-ամյա տղամարդու նկատմամբ, որը մոռացել է, թե քանի տարեկան է ինքը, եւ շատ բուռն է արձագանքել, երբ նրան հիշեցրել են իր տարիքը։

Տեսահոլովակը YouTube-ում հրապարակել է ծերունու որդին: Հոլովակի սկզբում այդ մարդը պնդում է, թե ինքը 79 տարեկան է, իսկ հետո՝ որ ինքը 89 տարեկան է: Դրանից հետո նա սկսում է մեկական տարով ավելացնել մինչեւ հասնում է 98-ին: Որդուց լսելով, որ դա իրոք իր տարիքն է, տարեց մարդն սկսում է հայհոյել ու ծիծաղել:

«Ա՜յ քեզ բան: Ուրեմն՝ 98 տարեկան եմ: Գրողը տանի, ոնց այսքան շուտ ծերացա: Աստված իմ»,-ասում է նա: «Այսպե՜ս, ես ծնվել եմ 1919 թվականին: Այժմ ո՞ր թիվն է»,-ճշտում է նա այնուհետեւ:-Այսինքն՝ հաջորդ ամռանը ես կդառնամ 100 տարեկան: Գրողի տանի, վերջացած ծերուկ կլինեմ»:

Երկու օրվա ընթացքում տեսանյութը գրեթե 400 հազար մարդ է դիտել: Մեկնաբանություններում տեսահոլովակի հերոսին գովասանքի խոսքեր են ասում նրա ոգու կայտառության համար եւ երկարակեցություն մաղթում նրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս