Բաժիններ՝

Բրյուսելի BRAFA արվեստի տոնավաճառը հաճախելիության ռեկորդ է սահմանել

Բրյուսելի BRAFA արվեստի տոնավաճառը վերստին հաճախելիության ռեկորդ է սահմանել, այնտեղ այցելել է 64 հազար մարդ, ինչպես նաեւ վաճառվել են Մարկ Շագալի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Անիշ Քափուրի եւ այլ վարպետների գործեր: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են կազմակերպիչները:

«Տոնավաճառ է այցելել 64 հազար մարդ, որը տեղի է ունեցել հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 4-ը, նկատվել է օտարերկրացի հանրության, ինչպես նաեւ երիտասարդ այցելուների քանակի ընդլյանում: Արվեստի ստեղծագործությունների վաճառքների գումարը գերազանցել է անցյալ տարվա նույն ցուցանիշը»,- պատմել են կազմակերպիչները:

Տոնավաճառում վաճառված ամենաթանկ ցուցանմուշներից մեկը դարձել է ամերիկացի նկարիչ Սայ Թվոմբիլի նկարը, որը ներկայացրել էր Samuel Vanhoegaerden Gallery-ն: Նրա “Untitled Ramifications” նկարի արժեքը, որն ստեղծվել է 1971 թվականին Հռոմում, կազմել է 2,5 միլիոն եվրո:

2019 թվականին BRAFA-ն տեղի կունենա հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 3-ը Tour & Taxis համալիրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս