Հարավային Կորեայի նախագահը հանդիպում է անցկացրել ԿԺԴՀ-ի պաշտոնական ղեկավարի հետ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանդիպում է անցկացրել ԿԺԴՀ-ի պաշտոնական ղեկավար Կիմ Յոն Նամի հետ, քաղաքական գործիչները միմանց ձեռք են սեղմել: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Փհենչհանից արեւելք ընկած Յոնփյոն քաղաքում:
Նշում է, որ Մուն Չժե Ինը եւ Կիմ Յոն Նամը միմյանց ձեռք են սեղմել եւ միասին լուսանկարվել Օլիմպիական խաղերի բացման պատվին պետությունների ղեկավարների եւ աշխարհի այլ ղեկավարների համար կազմակերպված ընդունելության ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: