Մասիսի ԲԿ-ի տնօրենը «Թեյը՝ մեզի փոխարեն» օպերացիայի համար այլ շարժառիթ է ունեցել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համացացն ու հեռուստաեթերը ողողվեցին տեղեկություններով, թե Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել եւ ստացել մեզի անալիզի պատասխան:

Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:

«ՉԻ» տեղեկություններով՝ տնօրենի կողմից իրականացված այդ «տրյուկը» այլ շարժառիթ ունի:

Ութ ամիս առաջ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված Նունե Ավանեսյանը նշանակվելու հենց առաջին օրվանից ցանկացել է ազատվել լաբորատորիայի հասակավոր աշխատակիցներից եւ նրանց փոխարեն աշխատանքի ընդունել երիտասարդ մասնագետների, ինչը նրան չի հաջողվել:

Աշխատակիցները չեն ցանկացել հեռանալ իրենց դիմումի համաձայն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Նունե Ավանեսյանը նպատակին հասնելու համար իրականացրել է «թեյ» օպերացիան եւ այդ «տրյուկը» նրան մեծապես հաջողվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս