ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն թեժ մրցակցության մեջ են մտել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն թեժ մրցակցության մեջ են մտել ապագա կոալիցիոն կառավարությունում հնարավորինս մեծ ներկայացվածություն ունենալու համար: ՀՅԴ վերնախավը փորձում է հասնել նրան, որ կառավարությունում գոնե ունենա այնքան ներկայացվածություն, որքան ԲՀԿ-ն, և ստանա առնվազն մեկ փոխվարչապետի պաշտոն, որը նրանք մտադիր են հանձնել ներկայումս տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Լոքյանին:

Դաշնակցականները տեղյակ են, որ ԲՀԿ-ն ունենալու է փոխվարչապետի պաշտոն, և եթե իրենք գոնե համարժեքը չստանան, ապա կհամարեն իրենց օրինական շահերը ոտնահարված: Թերևս սրանով են պայմանավորված վերջին մի քանի օրերին դաշնակցության կիսաընդդիմադիր ռևերանսները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս