ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարված է հասցել Սիրիայի կառավարական զորքերին:
Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Inherent Resolve գործողության շտաբի մամուլի ծառայությունը: Հարվածի պատճառ է նշվում Ասադի զորքերի գրոհը «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) շտաբի վրա, որտեղ գտնվում էին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական խորհրդականներ:
«Կոալիցիոն եւ գործընկերային ուժերին պաշտպանելու համար կոալիցիան հարվածներ է հասցրել գրոհող ուժերին, որպեսզի հետ մղի ագրեսիայի ակտը գործընկերների նկատմամբ, որոնք մասնակցում են ԻՊ խմբավորման դեմ պայքարին»,- ասված է հաղորդագրության մեջ: Կոալիցիայի հարվածից տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չկա: Ինչպես նշում են Inherent Resolve-ի շտաբում, այնտեղ հիմնական խնդիրը համարում են ԻՊ-ի դեմ պայքարը, բայց իրենց ինքնապաշտպանության իրավունք են վերապահում: