Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում
«Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում՝ ինքնաթիռում առաջացած վեճի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:
«Ուղևորը վիրավորել է անձնակազմին, հրաժարվել է կատարել օդաչուի պահանջները, համարժեք չի դրսևորել իրեն, իրեն պահել և ծխել է», – նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: