Բաժիններ՝

«ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ուժային սցենարը կարող է մեկ միլիոն կյանք խլել». Լավրով

Կորեական թերակղզու իրադրության կարգավորման ԱՄՆ-ի ուժային սցենարը կարող է մինչեւ մեկ միլիոն կյանք խլել: Այդ մասին հայտարարել է  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի ղեկավարները» մրցույթի եզրափակիչի մասնակիցների հետ կայացած հանդիպմանը:

«Հուսով եմ, որ այդ սցենարը, որը, փորձագետների գնահատումներով, մինչեւ մեկ միլիոն, գուցե եւ ավելի կյանքեր կխլի, այնուամենայնիվ, չի իրագործվի, եւ ԱՄՆ-ն առնվազն կխորհրդակցի այն երկրների հետ, որոնց այդ իրադրությունը կվերաբերի, նախեւառաջ Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի ղեկավարության հետ»,-ասել է նախարարը: Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների խնդիրը ուժով լուծելու ԱՄՆ-ի փորձը կարող է հանգեցնել ողբերգության:

«Աշխարհի այդ տարածաշրջանում ուժի կիրառումն աղետալի կլինի»,-ընդգծել է նա: Բացի այդ, նախարարը նշել է, որ Ռուսաստանը Չինաստանի հետ համատեղ աշխատում է լիցքաթափել Կորեական թերակղզում ստեղծված լարված իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս