Իլհամ Ալիևը նախագահական արտահերթ ընտրություններում չի լինելու միակ թեկնածուն
Ադրբեջանում գործող «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը ցանկանում են մասնակցել 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` վերոնշյալ կուսակցությունները մասնակցություն չունեն Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքին և նրանց առաջնորդները շատ քիչ են հայտնի հանրությանը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը»,որն իր մեջ ներառում է Ադրբեջանի ներքաղաքական կյանքում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերի փետրվարի 5-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունները և բողոքի ակցիաներ իրականացնել:
Ադրբեջանական փորձագիտական շրջանակների կանխատեսմամբ` մոտ ապագայում Ադրբեջանի միջին և մանր մի քանի քիչ հայտնի կուսակցություններ նույնպես կհայտարարեն նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: