Բաժիններ՝

Պուչդեմոնը հրապարակել է Կատալոնիայի «կրկնակի կառավարության» ստեղծման ծրագիրը. La Vanguardia

Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնը Կատալոնիայի նոր խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը հրապարակել է «կրկնակի կառավարության» ստեղծման իր ծրագիրը՝ մեկը Բարսելոնում, մյուսն Իսպանիայի սահմաններից դուրս:

Այդ մասին հայտնել է La Vanguardia թերթը: Ըստ նրա տեղեկատվության, Պուչդեմոնը Բրյուսելում հանդիպել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության կողմնակիցների եւ ծայրահեղ ձախ «Ժողովրդական միասնության թեկնածուների» հետ: Ինքնավարության նախկին ղեկավարն առաջարկել է ստեղծել այսպես կոչված Հանրապետության խորհուրդ, որը հենց ինքն էլ կգլխավորեր, եւ փետրվարի 18-ին Բելգիայի մայրաքաղաքում անցկացնել իր պաշտոնակալության ընթացակարգը:

Բացի այդ, Պուչդեմոնը պլանավորում է փետրվարի 21-ին կամ 22-ին Կատալոնիայի խորհրդարանում նիստ անցկացնել Ժեներալիտետի՝ տարածաշրջանի կառավարության ապագա նախագահի թեկնածության շուրջ: Այդ պաշտոնին եւս հավակնում է Իսպանիայից փախած քաղաքական գործիչը:

Այդուհանդերձ, ինքնավարության նախկին ղեկավարը հասկանում է նման քայլի բարդությունը, ուստի դեմ չէ, որ այդ պաշտոնն զբաղեցնի «Միասին հանուն Կատալոնիայի» իր խորհրդարանական խմբից մեկ այլ թեկնածու: Ընդ որում Կատալոնիայի նախարարների կաբինետի նախկին ղեկավարը չի ճշտել այդ պաշտոնի հավակնորդի անունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս