Բաժիններ՝

Ձնատեղումը Փարիզում հանգեցրել է մետրոյի աշխատանքի ընդհատումների

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած ձյունը հանգեցրել է հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների. ավտոբուսները դադարել են երթեւեկել, մետրոյի գծերի մի մասն աշխատում է իրենց հզորության կեսի չափով: Այդ մասին փետրվարի 7-ի առավոտյան հայտնել Է RATP տրանսպորտային ընկերությունը։

«Պրեֆեկտի կարգադրության համաձայն, ոչ մի ավտոբուս գիծ դուրս չի եկել մինչեւ նոր հրամանագիրը: Մետրոյի 5,9 եւ 2 գծերն աշխատում են կիսով չափ, մնացածները՝ սովորական ռեժիմով»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, երկրորդ օրն է՝ այցելուների համար փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանում անբարենպաստ եղանակային պայմանների մասին նախազգուշացման բարձր՝ նարնջագույն մակարդակ է հայտարարված ձնատեղման կապակցությամբ: Երեւանի ժամանակով ժամը 09:00-ի տվյալներով՝ տարածաշրջանի տարածքում ձյան ծածկույթը հասնում է 7-ից մինչեւ 15 սանտիմետրի:

Օդի ջերմաստիճանը տատանվում է մինուս 2-ից մինչեւ 0 աստիճան: Սպասվում է, որ ձյան տեղումները կշարունակվեն այսօրվա ընթացքում, սակայն դրանց ինտենսիվությունը կնվազի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս