Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է ԻՊ-ի և «Ալ Քաիդա»-ի միաձուլման սպառնալիքի մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել մարտադաշտում եւ զրկվել ֆինանսավորման աղբյուրների 90 տոկոսից, բայց դեռեւս լուրջ սպառնալիք է ներկայացնում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի նոր զեկույցում, որը  հրապարակվել է կազմակերպության կայքում:

Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը կոչ է արել երկրներին՝ զգոնություն պահպանել ահաբեկչության դեմ մղվող պայքարում՝ նախազգուշացնելով մի քանի տարածաշրջաններում ԻՊ-ի եւ «Ալ Քաիդա» ցանցի հնարավոր միաձուլման մասին:

«Չնայած անհաջողություններին, որոնք ԻՊ-ն կրում է վերջին ժամանակներս, այդ խմբավորումն ու նրա մասնաճյուղերը դեռեւս լուրջ սպառնալիք են ներկայացնում աշխարհի տարբեր տարածաշրջաններում»,-գրել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս