Առաջիկա օրերին Լուիս Էնրիկեն կփոխարինի Անտոնիո Կոնտեին. Sport.es
Իսպանացին նույնպես «կապույտներին» կդարձնի Անգլիայի չեմպիոն, իսկ հետո ինչ-որ մի բան այն չի լինի:
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին մեկ քայլ է բաժանում «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ըստ Sport.es-ի տեղեկության՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը, այուամենայնիվ, կհեռացնի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին և նրա փոխարեն թիմ կհրավիրի Լուիս Էնրիկեին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոման Աբրամովիչը դեմ է ժամանակավոր մարզիչ հրավիրելուն, քանի որ Անգլիայի առաջնության շրջանակներում լոնդոնցիներին սպասվում են հանդիպումներ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «կապույտների» մրցակիցն է «Բարսելոնան»:
Կոնտեն գլխավորեց «Չելսին» 2016 թվականին, և նույն տարում իտալացի մասնագետի գլխավորությամբ լոնդոնյան ակումբը նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը: 2017-18թթ. մրցաշրջանի 26 տուրերից հետո գործող չեմպիոնները գրավում են մրցաշարային աղյուսակի ընդամենը 4-րդ հորիզոնականը:
Անտոնիո Կոնտեին հեռացնելու մասին լուրերը սկսվեցին շրջանառվել «Չելսիի» վերջին երկու խոշոր պարտություններից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը