Աբրամովիչը չի պատրաստվում հեռացնել Կոնտեին
Sky Sports-ը հաստատում է, որ «Չելսին» մտադրություն չունի պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին մոտ ապագայում: Ակումբը նոր մարզչի որոնումներ չի իրականացնում՝ չնայած վերջին երկու խոշոր պարտություններին «Բորնմութի» (0:3) և «Ուոթֆորդի» (1:4) հետ խաղերում:
Հաղորդվում է, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը դեմ է ժամանակավոր մարզիչ հրավիրելուն, քանի որ լոնդոնցիներին սպասվում են հանդիպումներ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության շրջանակներում, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «կապույտներն» ուժերը չափելու են «Բարսելոնայի» հետ:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Աբրամովիչը կարող է առաջիկա մի քանի ժամերի ընթացքում հեռացնել Կոնտեին և վերջինիս փոխարինելու հրավիրել «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը