Իլոն Մասքը հրապարակել է Tesla-ի տեսագրությունը Երկրի ուղեծրում
SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքն իր Twitter-ում հրապարակել է տեսահեռարձակում Tesla ավտոմոբիլից, որին ավելի վաղ Falcon Heavy տանող հրթիռը դուրս է բերել Երկրի ուղեծիր։
Խոսքը վերաբերում է Tesla Roadster մարզական ավտոմոբիլին, որն ուղեծիր է դուրս բերվել SpaceX-ի Falcon Heavy նոր հրթիռի առաջին փորձարկումային թռիչքի ընթացքում: Ավտոմեքենայի ղեկի առջեւ գտնվում է սկաֆանդրով մանեկեն:
Falcon Heavy հրթիռի առաջին մեկնարկը տեղի է ունեցել փետրվարի 6-ին արեւելաամերիկյան ժամանակով 15:45-ին (Երեւանի ժամանակով 00:45-ին) Ֆլորիդայի Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից: Կողային արագարարները համաժամանակյա վայրէջք են կատարել մեկնարկի վայրից 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրապարակում:
SpaceX-ի Falcon Heavy նոր հրթիռի թափառքի բլոկը վայրէջքի ժամանակ կործանվել է: Արագարարում գործել է երեք շարժիչներից սոսկ մեկը, ինչը հանգեցրել է նրան, որ այն ժամում 480 կիլոմետր արագությամբ ընկել է ջուրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
View from SpaceX Launch Control. Apparently, there is a car in orbit around Earth. pic.twitter.com/QljN2VnL1O
— Elon Musk (@elonmusk) 6 февраля 2018 г.