ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 97 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Փետրվարի 6-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել են «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաև «Ելք» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը:
Ժամը 16:30-ին խորհրդարան կժամանեն կառավարության անդամները, ովքեր կպատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին: