Փանիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Փետրվարի 6-ին, ժամը 18:11-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի դուռը փակվել է, ներսում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1933 թ. ծնված Ս. Բ.-ի դին: