Սառցե ֆիգուրների աշխարհ. ձյան խոշորագույն փառատոնը՝ Ճապոնիայում
Սապպորո քաղաքում բացվել է ամենամյա ձյան փառատոնը, որը խոշորագույնն է Ճապոնիայում: Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչ տեսք ունեն ձյունից եւ սառույցից պատրաստված հսկայական քանդակները։
Փառատոնի այցելուները կկարողանան տեսնել 200-ից ավելի ձյունե եւ սառցե քանդակներ: Այս տարի այստեղ ներկայացված են ճապոնական մուլտֆիլմերի եւ Final Fantasy տեսախաղի հերոսները: Փառատոնը կտեւի ութ օր եւ կանցկացվի երեք հարթակներում: