Բաժիններ՝

Աբդեսլամը հրաժարվել է Բրյուսելում ներկա գտնվել իր գործով դատական լսումներին

2015 թվականին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր մեղադրյալ Սալահ Աբդեսլամը, որը նաեւ մեղադրվում է Բրյուսելում ոստիկանների սպանության փորձի մեջ, հրաժարվել է իր գործով լսումներին մասնակցել արդարադատության բրյուսելյան պալատում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելի առաջին ատյանի ֆրանկոֆոնյան դատարանի նախագահ Լյուկ Էննարը:

«Սալահ Աբդեսլամը դատարանին տեղեկացրել է, որ ինքը չի ցանկանում ներկա գտնվել փետրվարի 8-ի լսումներին»,-հայտարարել է դատարանի նախագահը: Աբդեսլամը ներկա է եղել երկուշաբթի կայացած լսումների առաջին օրը, այնուհետեւ ընդմիջում է հայտարարվել մինչեւ հինգշաբթի: Այդ օրը, ինչպես սպասվում է, կդառնա դատավարության եզրափակիչ օրը:

Աբդեսլամը՝ մարոկոյական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացին, ձերբակալվել է Բելգիայում եւ արտահանձնվել Ֆրանսիային, որտեղ նրա դեմ առաջադրված են մի քանի նախնական մեղադրանքներ՝ կապված ահաբեկչական գործունեության հետ:

Նա միակն է այն հարձակվողներից, որը ողջ է մնացել 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններում: Այդ երեկո ահաբեկիչները հարձակումներ կատարեցին Փարիզի փողոցներում, «Բատակլան» համերգասրահում եւ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց 130 մարդ: Գրոհների կազմակերպման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս