Բաժիններ՝

Բժիշկները բացահայտել են տաք թեյի կապը վտանգավոր հիվանդության հետ

Տաք թեյը ալկոհոլի եւ ծխելու հետ օգտագործելը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այս եզրակացության են հանգել մի խումբ չինացի գիտնականներ. նրանց աշխատությունը հրապարակված է Annals of Internal Medicine հանդեսում։

Բժիշկներն ինը տարի ուսումնասիրել են 30-ից մինչեւ 79 տարեկան 456 հազար մարդկանց առողջական վիճակը եւ սնվելու սովորությունները: Այդ ժամանակաընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է կերակրափողի քաղցկեղի 1731 դեպք: Գիտնականները պարզել են, որ ուռուցքային այդ հիվանդությունը հինգ անգամ ավելի հաճախ է հանդիպում այն պացիենտների մոտ, որոնք կանոնավոր կերպով տաք թեյ են խմում եւ օրական առնվազն 15 գրամ ալկոհոլ օգտագործում:

Միեւնույն ժամանակ կերակրափողի քաղցկեղը կրկնակի ավելի հաճախ գրանցվել է տաք ըմպելիքների սիրահարների մոտ, որոնք ծխել են: Ուսումնասիրության հեղինակներն այն կարծիքին են, որ Ցելսիուսի 65 աստիճանից բարձր տաքությամբ ըմպելիքները ջերմային վնասվածքներ են հասցնում ներքին օրգաններին, ինչը կարող է մեծացնել ուռուցքային հիվանդությունների հավանականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս