Բաժիններ՝

4 մետրանոց պիթոնը եղջերուին կուլ է տվել զբոսաշրջիկների աչքի առաջ

Շրի Լանկայում զբոսաշրջիկները տեսագրել են չորսմետրանոց պիթոնի, որը մի ամբողջ եղջերու է բռնել ու կերել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Տեսահոլովակը նկարահանվել է հունվարի վերջին կղզի պետության հարավային ափին գտնվող Բունդալա ազգային բնայգում: 430 սանտիմետր երկարությամբ օձը ամբողջությամբ կուլ է տվել որսը, ճաշը շարունակվել է շուրջ 60 րոպե:

Բնայգու աշխատակցի խոսքով՝ նման վարմունքը բնորոշ չէ պիթոններին, քանի որ դրանք հաճախ թողնում են որսը՝ իրենց վրա զգալով մարդանց հայացքները: Նա նաեւ նշել է, որ եղջերվին կուլ տալուց հետո վիթխարի օձը կուշտ կլինի մի քանի ամիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս