Դուբայի օդանավակայանը պահպանել է միջազգային ուղևորափոխադրումների ծավալով աշխարհի առաջատարի կոչումը
Դուբայի միջազգային օդանավակայանը (Արաբական Միացյալ Էմիրություններ) 2017 թվականին պահպանել է միջազգային ուղեւորափոխադրումների ծավալով աշխարհի ամենալիաբեռնված օդանավակայանի կոչումը։
Ինչպես հաղորդվում է Dubai Airports գործարկու-ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարի Դուբայի օդանավակայանով անցել է միջազգային չվերթեր կատարած ռեկորդային 88,2 միլիոն ուղեւոր՝ մեկ տարի առաջվա 83,6 միլիոնի համեմատությամբ: 2018 թվականին, Dubai Airports-ի ղեկավար Փոլ Գրիֆիթսի կանխատեսման համաձայն՝ միջազգային ուղղություններում ուղեւորների թիվը կավելանա մինչեւ 90,3 միլիոն:
Դուբայի միջազգային օդանավակայանը 2014 թվականին առաջին անգամ առաջ է անցել Լոնդոնի Հիթրոուից՝ առաջատարը դառնալով արտասահման փոխադրած ուղեւորների թվով եւ այդ ժամանակվանից պահպանում է այդ ցուցանիշով առաջին տեղը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: