Արցախում դպրոցական է կորել
Փետրվարի 4-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչուհի` 1975թ. ծնված Ջ.Ա-ն, դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ փետրվարի 3-ին ժամը 08:50-ին իր անչափահաս որդին՝ 2004թ. ծնված Ֆ.Խ-ն, առավոտյան դպրոց է գնացել, որտեղից առանց տեղեկացնելու մեկնել ք. Ստեփանակերտ և մինչև հիմա չի վերադարձել: