Բաժիններ՝

Անհայտ անձը հրաձգություն է սարքել Իրանի նախագահի վարչակազմի շենքի մոտ. Fars

Անձը չպարզված մի տղամարդ հրաձգություն է սարքել Թեհրանում Իրանի նախագահի վարչակազմի շենքի մերձակայքում: Այդ մասին փետրվարի 5-ին հայտնել է Fars գործակալությունը:

«Այժմ մենք փորձում ենք նույնականացնել հարձակվողի անձը եւ պարզել նրա արարքի դրդապատճառները»,-գործակալությանը պատմել է Իրանի մայրաքաղաքի փոխքաղաքապետ Մոհսեն Համեդանին:

Ճշտված տվյալների համաձայն, անհայտ անձը կրակ է բացել Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի շենքի մուտքի մոտ: Պահպանության ծառայությունը վնասազերծել է չարագործին եւ հանձնել ոստիկանությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս