Բացառիկ դեպք «Սևան» քրեակատարողական հիմնարկում
Բացառիկ դեպք է գրանցվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:
2018 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակից Կ. Մ.-ին, որի մոտից հայտնաբերել են աննախադեպ քանակի, 345 հատ դեղին դեղապատիճներ և բջջային հեռախոսի մեկ քարտ:
Հայտնաբերված դեղապատիճներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: