Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոս Անաստասիադիսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:
«Հայաստանը մեծապես կարևորում է նույնական արժեքների և մեր ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված հայ-կիպրական միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Դրան, անշուշտ, նպաստում են բարձր մակարդակի փոխայցելություններն ու ակտիվ քաղաքական երկխոսությունը, որ բարի ավանդույթ են մեր երկրների միջև: Վստահ եմ, որ կշարունակենք նույն ոգով աշխատել և առաջ մղել փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: