Իտալիայի լեռնադահուկային առողջավայրում երկու մարդ է զոհվել ձնահյուսի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/921441.jpg)
40Երկու մարդ է զոհվել Կենտրոնական Իտալիայի լեռնադահուկային առողջավայրում ձնահյուսի պատճառով: Այդ մասին հայտնել է Local հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի վթարային ծառայությունները:
Ինչպես նշել է հրատարակությունը, միջադեպը տեղի է ունեցել Campo Felice առողջավայրում՝ Հռոմից 120 կիլոմետր հեռավորության վրա:
Եվս մեկ մարդ տուժել է, նրան հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով: Երեքն էլ դահուկներով սահել են հատկացված ուղեգծերից դուրս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: