Իրանում ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվողին դատապարտել են բանտային կալանքի
Իրանում դատարանը վեց տարվա բանտային կալանքի է դատապարտել ԱՄՆ-ի եւ «եվրոպական երկրի» օգտին լրտեսության մեջ մեղադրվողին: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:
«Լրտեսը, որն ինն անգամ հանդիպել է ամերիկացի հետախույզների հետ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրին տեղեկատվություն փոխանցելու համար, դատապարտվել է վեց տարվա բանտարկության եւ լրտեսությունից ստացված բոլոր դամական միջոցների բռնագրավման»,- հայտարարել է Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դատալաբադին:
Գործակալության հրապարակման մեջ չի ճշտվում՝ որ եվրոպական պետության մասին էխոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: