Բաժիններ՝

Բախը բացեց Զինադադարի պատը Հարավային Կորեայի Փյոնչհանի Օլիմպական ավանում

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը բացել է Զինադադարի պատը Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքի Օլիմպիական ավանում, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում են ձմեռային Խաղերը։

Երեք մետր բարձրությամբ եւ վեցուկես մետր երկարությամբ բետոնե պատը խորհրդանշում է խաղաղություն, պատերազմների դադարեցում, ինչն Օլիմպիական խաղերի հնագույն ավանդույթներից մեկն է:

Մրցումների ժամանակ, որոնք կտեւեն մինչեւ փետրվարի 25-ը, Օլիմպիական ավանում բնակվող մարզիկները կկարողանան Պատին թողնել իրենց ուղերձներն աշխարհին:

Այս պատմությանը խորհրդանշականություն է հավելում այն հանգամանքը, որ առաջիկա Օլիմպիադայում հանդես կգան ատլետներ ԿԺԴՀ-ից:

2018-ի Խաղերի Զինադադարի պատի հեղինակը տեղացի դիզայներ Լի Չժե Սոկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս