Արվեստի և գիտության մոտ 100 գործիչ Գերմանիայի կանցլերին և ԱԳՆ-ին կոչ է արել արձագանքել Աֆրինի դեպքերին
Արվեստի և գիտության եվրոպացի մոտ 100 գործիչ նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին` կոչ անելով արձագանքել Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքերի կողմից իրականացվող ռազմական գործողությանը :
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» պարբերականը:
Նամակի տակ ստորագրած անձինք Գերմանիայի կառավարությանը և Եվրամիությանը կոչ են արել հնարավոր ամեն ջանք գործադրել Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ իրականացվող հարձակումներին անմիջապես վերջ տալու ուղղությամբ:
«Ջանքեր գործադրեք եվրոպական արժեքների, համոզիչ և կուռ ժողովրդավարության, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության համար»,-նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին ուղղված նամակում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի Աֆրին նահանգի քրդական ուժերի դեմ: Այս գործողության մեջ թուրքական ուժերին միացել է նաև Սիրիական ազատ բանակը: