Վթար Երևանում. կան վիրավորներ. ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/4G-020218.jpg)
Փետրվարի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: