Իրանում 29 կանանց են ձերբակալել հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիաներից հետո
Թեհրանի ոստիկանությունը հասարակական կարգը խախտելու համար ձերբակալել է 29 կանանց, որոնք մասնակցել են հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիային: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը:
Կանանց բողոքի ակցիաները տեղի են ունեցել հունվարի 31-ին «սպիտակ չորեքշաբթիներ» արշավի շրջանակներում, որը լրագրողուհի Մասիհ Ալինեժադը մտահղանցել էր 2017 թվականի մայիսին: Նա կանանց հորդորել է սպիտակ գույնի հիջաբներ կրել կամ ընդհանրապես գալ գլխաբաց: Սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում հայտնվում են այն կանանց լուսանկարները, որոնք հանել են հիջաբները եւ դրանք փայտերի վրա որպես դրոշ բռնել ի նշան գլխաշորը պարտադիր կրելու դեմ բողոքի:
Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին անցկացված բողոքի ակցիաները որակել է «ինֆանտիլային» եւ հայտարարել, որ նրանց հրահրում են արտասահմանից, գրում է հրատարակությունը: Իրանում կանանց համար պարտադիր կերպով գլխաշոր կրելը սահմանվել է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



